Լրահոս
Հասարակական
11:35
09.02.22
204

Փրկել են 2 ամսական երեխայի կյանքը

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Լևոն Միքայելյանը Իսակովի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են՝ ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենան սահմանված արագությունը գերազանցելով վարում են։

Պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, որի միջից 2 կին է իջել ու պարեկներին ասել, որ շտապում են, քանի որ ավտոմեքենայում 2 ամսական տղան սուր շնչառական խնդիրների պատճառով շատ վատ է զգում, և նրան տեղափոխում են «Արաբկրր» բժշկական կենտրոն։

Պարեկները այդ 2 կանանց հետ երեխային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ հրաշքն են գործել բժիշկները և  փրկել երեխայի կյանքը: