Լրահոս
Հասարակական
11:00
04.02.25
257

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Img default alt hy

Փետրվարի 3-ին՝ ժամը 21:34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի վերջնամասում՝ «Առուշանի ձոր» կոչվող տարածքի մոտակա սարալանջում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 22:59-ին: Այրվել է խոտածածկույթ։