Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:26
22.08.22
85

Պրահան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին. Չեխիայի վարչապետ

Img default alt hy

Չեխիայի կառավարությունը մտադիր Է հետագայում ևս ակտիվորեն բազմակողմանի ռազմական ու հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին հայտարարել Է վարչապետ Պյոտր Ֆիալան:

Հանդես գալով միջոցառման ժամանակ, որը նվիրված Էր Չեխոսլովակիայում խորհրդային զորքեր մտցնելու տարելիցին, Ֆիալան նշել Է, որ չեխ ժողովուրդը «հիանալի հասկանում Է այն զգացողությունները, որոնք այժմ ունեն Ուկրաինայի քաղաքացիները: «1968 թվականին «բարեկամական» երկրների տանկերն ընդհատեցին դեմոկրատական բարեփոխումների գործընթացը մեր երկրում: Ուստի մենք փետրվարի 24-ից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք բազմակողմանի օգնության ցուցաբերմանը ուկրաինական ժողովրդին՝ նրան ուղարկելով այժմ անհրաժեշտ դեղամիջոցներ և բուժսարքավորումներ, փոխադրամիջոցներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա»,- ասել Է Ֆիալան:

Վարչապետի խոսքով՝ հանրապետության նախարարների կաբինետը ցանկանում Է օգտագործել ԵՄ-ի նախագահ երկրի իր ներկայիս դիրքը, որպեսզի մյուս երկրներին մշտապես հիշեցնի Ուկրաինային օգնելու անհրաժեշտության մասին ինչպես նախատեսված երկարաժամկետ ժամանակաշրջանում, այնպես Էլ այս պահին:

«Մենք Կիևի հետ բանակցություններ ենք վարում այդ երկրի քաղաքների և գյուղերի հետպատերազմյան վերականգնման շուրջ: Ցանկանում ենք ԵՄ-ի գծով գործընկերների հետ միասին օգնել ուկրաինացիներին դպրոցների և մյուս մանկական հաստատությունների, հիվանդանոցների, քաղաքացիական օբյեկտների վերանորոգման գործում, այն ամենի, ինչն Ուկրաինայում մարդկանց անհրաժեշտ Է նորմալ կյանքի համար:

Կշարունակենք Կիևին աջակցել դիվանագիտական ճանապարհով: Եվ, իհարկե, կշարունակենք ռազմական տեխնիկայի մատակարարումները»,- ասել Է Ֆիալան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: