Լրահոս
Հասարակական
18:37
11.04.23
178

Փոխհրաձգություն է Տեղում, Ադրբեջանը հրետանի է կիրառում. զոհեր ու վիրավորներ կան

Զոհեր և վիրավորներ ունենք Տեղ գյուղի այն հատվածում, որը 13 օր առաջ դարձավ սահման: Պաշտպանության նախարարությունը կրակոցների մասին առաջին տեղեկությունից մոտ մեկ ժամ անց միայն հայտնեց, որ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանումների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Սկսվել է փոխհրաձգություն: Ըստ Տեղի մեր աղբյուրների՝ այն տևել է 15-20 րոպե: