Լրահոս
Հայաստան
11:58
11.01.22
112

Փոխգնդապետին ծեծի ենթարկած ՔՊ-ական պատգամավորի օգնականը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ 

Ավելի վաղ փոխգնդապետը ծեծի էր ենթարկվել 2019 թ-ի սեպտեմբերի 18-ին՝ Եղեգնաձորի շենքերից մեկի բակում: 

Նա ավելի քան 2 տարի է՝ կոմայի մեջ է: Թեև Մխիթարյանի հարազատները պնդում են, որ ծեծին անմիջական մասնակցություն է ունեցել նաև ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը, նրան մեղադրանք այդպես էլ չի առաջադրվել: