Լրահոս
Միջազգային
23:16
03.02.25
224

Պուտինը վստահ է՝ Թրամփը խելքի կբերի Եվրոպան. Կիևին ավելի շատ փող տալու մասին են մտածում Բրյուսելում

 

Դոնալդ Թրամփն արդեն 15 օր է՝ ղեկավարում է Սպիտակ տունը, սակայն Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների վերաբերյալ խոսակցություններն առայժմ ցանկությունների մակարդակում են: Արևմտյան մամուլը գրում է, որ որպես Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման վայրեր դիտարկվում են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Առանց Կիևի մասնակցության պատերազմը դադարեցնելու մասին սպասվող բանակցությունները սպառնալիք է համարում Ուկրաինայի նախագահը: Մոսկվան, ինչպես գիտեք, Զելենսկիին Ուկրաինայի ոչ լեգիտիմ ղեկավար է համարում, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է: