Լրահոս
Միջազգային
19:58
20.01.25
405

Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Img default alt hy

Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորելով Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է նաև, որ իրենք ողջունում են ԱՄՆ նոր նախագահի՝ Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու մտադրությունը։

«Տեսնում ենք, որ  ԱՄՆ նորընտիր նախագահը և նրա թիմի անդամները հայտարարություններով են հանդես գալիս՝ ցանկություն հայտնելով վերականգնել Ռուսաստանի հետ ուղիղ կապը, որն ընդհատվել է ոչ թե մեր մեղքով, այլ ԱՄՆ հեռացող վարչակազմի։ Լսել ենք նաև Թրամփի հայտարարությունը, որում նա պատրաստակամություն է հայտնել անել անհրաժեշտը՝ երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար։ Անկասկած, մենք ողջունում ենք այս տրամադրվածությունը և շնորհավորում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- ասել է Պուտինը։