Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:50
22.11.22
85

Պուտինը շեշտում է՝ Ռուսաստանն է օգնում «երրորդ աշխարհի երկրներին»՝ պայքարել սովի դեմ

«Որոշ արևմտյան պետությունների «արկածախնդիր» և «ոչ պրոֆեսիոնալ» քաղաքականության հետևանքով երրորդ աշխարհի երկները կանգնում են սննդի պակասի վտանգի առաջ»,- այս մասին Ռուսաստանի նախագահն է հայտարարել Տյումենի մարզի ղեկավարության հետ տեսակոնֆերանսի ժամանակ: Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հացահատիկ, շաքար, բուսական յուղ, ձուկ է արտահանում աշխարհի ավելի քան 110 երկիր և օգնում երրորդ աշխարհի երկներին պայքարել սովի դեմ: