Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:43
21.11.22
124

Պուտինը Փաշինյանի հետ առանձին հանդիպում կունենա Երևանում. Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, հանդիպումը պլանավորված է»,- Պեսկովը պատասխանել է հարցին, թե նոյեմբերի 23-ին նախատեսվում է արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների առանձին հանդիպում Երևանում։