Լրահոս
Միջազգային
21:54
21.02.22
214

Պուտինը ուղերձով կդիմի Ռուսաստանի ժողովրդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մոտակա ժամերին ուղերձով դիմել Ռուսաստանի ժողովրդին: 

Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ, տեղեկացրել ենք, որ Կրեմլի ղեկավարը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Նա ներկայացրել էր ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել ջանքեր, որպեսզի բոլոր բարդ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով: Խորհրդի նիստի ավարտին ՌԴ նախագահը հայտնել էր, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: