Լրահոս
Միջազգային
23:12
21.02.22
208

Պուտինը լուրջ մեղադրանքներ է հնչեցնում Ուկրաինայի և Արևմուտքի հասցեին

Img default alt hy

Այս պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմում է Ռուսաստանի ժողովրդին։


Իր խոսքում Կրեմլի ղեկավարը լուրջ քննադատության է ենթարկել պաշտոնական Կիևին, Ուկրաինայի իշխանության բոլոր ճյուղերին՝ վերջիններիս մեղադրելով կոռուպցիայի, ազգայնականության, ՌԴ-ի դեմ պատերազմ հրահրելու համար։

Նախագահի խոսքով, Ուկրաինայի իշխանությունները, մեծ հաշվով, մսխել են ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև ռուսական կայսրության ժառանգությունը։ Նա նաև թվարկել է այն բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրները, որոնց առերսեվում է ուկրաինացի ժողովուրդը՝ իր պետության ղեկավարների մեղքով։


Միաժամանակ, Պուտինը մեղադրել է Արևմուտքին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ներքին գործերին անհարկի և վտանգավոր միջամտության համար։