Լրահոս
Միջազգային
20:19
07.08.25
148

Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականին

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի վարչապետի ՝ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրեմլից: 

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հնդկական կողմից՝ Ռուսաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վինայ Կումարը։