Լրահոս
Միջազգային
11:27
22.02.22
435

Պուտինը հատուկ հանձնարարականներ է տվել ՌԴ ՊՆ-ին և ԱԳՆ-ին՝ Դոնեցկի և Լուգանսկի հարցով

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին, Ռուսաստանի ժողովրդին տեսաուղերձով դիմելու ժամանակ ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին որոշում կայացնելուց հետո, երկրի զինվորականներին հանձնարարել է ապահովել խաղաղության պահպանումը այդ երկու ինքնահռչակ հանրապետությունների տարածքում։

Պուտինի հրամանագրի համաձայն, ռուս զինվորականները՝ ՌԴ ՊՆ գլխավորությամբ պետք է այդ գործառույթներն իրականացնեն մինչև բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին պայմանագրի կնքումը։

Բացի ԴԺՀ և ԼԺՀ ինքնուրույնության ու անկախության ճանաչումից, հրամանագրերով հանձնարարվում է ՌԴ ԱԳՆ-ին՝  «դոնեցկյան կողմի» և «լուգանսկյան կողմի» հետ անցկացնել բանակցություններ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ։