Լրահոս
Միջազգային
20:00
21.02.22
387

Պուտինը ԱԽ նիստ է հրավիրել․ այսօր որոշում կկայացվի Դոնեցկի և Լուգանսկի հարցով

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը և հավելել, որ Պուտինը ներկայացրել է ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկել և շարունակում է  ձեռնարկել ջանքեր, որպեսզի բոլոր բարդ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով:  

«Բազմիցս ասել եմ, եթե Ռուսաստանը բախվի այնպիսի խնդրի, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա մեր երկրին սպառնացող վտանգները բազմապատիկ կմեծանան»,- նշել է Կրեմլի ղեկավարը։

Նրա խոսքով, Մոսկվան վերջին ամիսներին ակտիվացրել է աշխատանքը Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հիմնական գործընկերների հետ անվտանգության հարցերի շուրջ համաձայնության գալու նպատակով:  

Պուտինը հավելել է նաև, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: Ավելի վաղ ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարները ՌԴ նախագահին էին դիմել նման խնդրանքով։