Լրահոս
Արտաքին քաղաքականություն
09:41
20.04.22
188

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են «արագացնել հայ-ադրբեջանական սահմանագծումը»

 

Մոսկվայում ավարտվել է Պուտին-Փաշինյան հանդիպումը, որի ավարտվին երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Կրեմլն է տարածել այդ փաստաթուղթը:

Հայտարարությունում կարդում ենք, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը ողջունել են Ռուսաստանի աջակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբը և պայմանավորվել ակտիվացնել համագործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։