Լրահոս
Միջազգային
15:48
04.10.24
226

Պուտինն իր ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով

Img default alt hy

Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը (հոկտեմբերի 7-ին) կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, նախատեսվում է նաև աշխատանքային հանդիպում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

Պեսկովը տեղեկացրել է նաև. «ՌԴ նախագահի՝ G20 գագաթնաժողովին մեկնելու մասին որոշումը դեռ չի կայացվել»:

ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է նաև Պուտին-Բայդեն հնարավոր հանդիպման մասին խոսակցություններին՝ նշելով, որ դրա համար նախադրյալներ չկան: