Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:24
30.03.23
99

Պուտինին ձերբակալելու հարցը ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի «տիրապետության տակ չէ»

Հայաստանի փոխարտգործնախարարը հրաժարվել է պատասխանել Հայաստան այցի դեպքում Ռուսաստանի նախագահին ձերբակալելու մասին հարցին: 

«Ամեն հարց ունի իր պատասխանատու փոխնախարար, դրանք իմ տիրապետության տակ չեն»,-այսպես է պատասխանել Պարույր Հովհաննիսյանը, երբ լրագրողը հետաքրքրվել է՝ մտահոգոչ չէ՞ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի այն հայտարարությունը, թե «Եթե Պուտինը գա Հայաստան, Երևանը պարտավոր է կալանավորել նրան»: