Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:20
21.11.22
176

Պուտինի Հայաստան գալուց առաջ արված հայտարարություն. Փաշինյանը հիշել է Արցախի անվտանգության մասին

Հայաստանի վարչապետն իր վերջին հայտարարություններով փորձում է հետաձգել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս կարծիքն է հայտնել քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ լսելով Փաշինյանի վերջին ելույթները:

Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո և Երևանում երկու օրից կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Հայաստանի վարչապետը սկսել է ավելի հաճախ խոսել արցախահայերի անվտանգությունն ապահովելու՝ Հայաստանի հանձնառության մասին: