Լրահոս
Տարածաշրջան
13:00
26.03.23
126

Պուտինի հակահարվածը. միջուկային մարտավարական զենք կտա Ռուսաստանը Բելառուսին

Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով մարտավարական միջուկային զենքը կտեղակայի Բելառուսում, ինչպես ԱՄՆ-ն վաղուց դա արել է դաշնակից երկրների տարածքում։ 

Այս մասին շաբաթ օրը «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նույնիսկ այս իրադարձությունների համատեքստից դուրս, (Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային սպառված ուրանով զինամթերքի հնարավոր մատակարարումը նկատի ունի- խմբ.) Ալեքսանդր Գրիգորիևիչ Լուկաշենկոն վաղուց  բարձրացնում է Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հարցը. «Սրա մեջ ոչ մի արտառոց բան չկա»։ 

«Միացյալ Նահանգները դա անում է տասնամյակներ շարունակ: Նրանք վաղուց տեղակայել են մարտավարական միջուկային զենքեր իրենց դաշնակից երկրների՝ ՆԱՏՕ-ական պետությունների տարածքներում»,- ասել է ՌԴ նախագահը ու ընդծել. «Եվ մենք պայմանավորվեցինք (Բելառուսի հետ), որ նույնը կանենք՝ չխախտելով միջուկայի զենքի չտարածման վերաբերյալ մեր միջազգային պարտավորությունները»: