Լրահոս
Իրավական
18:10
14.01.22
160

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել ու կալանավորվել է

Img default alt hy

Հունվարի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա կինը, որը հաշվառված է Էջմիածին քաղաքում, Իջևանում է, հայտնում է ոստիկանությունը։

Հետախուզվող կինը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։ Նա կալանավորվել է։