Լրահոս
Իրավական
21:00
22.01.26
1 112

Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային. Ռոման Երիցյան

Img default alt hy

Երկու օր առաջ փաստաբանի անչափահաս որդու առևանգման փորձի դեպքով ոստիկանությունը մինչ այս պահը որևէ գործողություն չի ձեռնարկել․ ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Այն, ինչ տեղի է ունեցել մեր փաստաբան ընկերոջ հետ, կարող է տեղի ունենալ բոլորի հետ։ Նրա որդին իր բնակության վայրից դուրս է եկել, շքամուտքից փորձել են գողանալ երեխային՝ համոզելով, նստեցնելով ավտոմեքենա։

Երեխան դիմել է փախուստի, վարորդը՝ իր հետևից, երեխային հաջողվել է դիմել փախուստի, հայրը ներկայացել է բաժին, ներկայացել տեղի ունեցածի մասին, երեխան գտնվում է հոգեկան խիստ լարված վիճակում։

Մինչև հիմա ոստիկանությունը որևէ գործողություն չի ձեռնարկել, պարզաբանում են, թե տեղամասային տեսուչը փորձում է զբաղվել գործով»,- մանրամասնել է  նա։