Լրահոս
Հասարակական
19:49
05.02.26
559

Փոքրիկ խմբակը ՀԷՑ-ի վերաբերյալ հերթական կեղծիքն է տարածում․ Դավիթ Ղազինյան

Img default alt hy

Փոքրիկ խմբակը ՀԷՑ-ի վերաբերյալ հերթական կեղծիքն է տարածում։ ՀԷՑ ՓԲԸ-ն իր կարիքների համար վարձակալել է տարածք, մյուս կողմից տվել է վարձակալության տարածք այլ ենթակապալառու ընկերության: Այս մասին հայտարարել է ՀԷՑ գործադիր տնօրենի նախկին տեղակալ, իրացման բաժնի տնօրեն, «Մեր ձևով» շարժման անդամ Դավիթ Ղազինյանը։

«Այժմ փոքրիկ խմբակը, առանց բարձրաձայնելու, թե ինչ չափի տարածքի մասին է խոսքը, հրապարակում է միայն գումարային տվյալներ, որից ուզում է ստանալ «թալանի» տպավորություն։ Ճշմարտությունն այն է, որ դա 1 հա 250 քմ տարածք է։ Տվյալ վարձակալվող տարածքի համար տրվող գումարը չի մտնում սակագնի մեջ, որի մասին համոզված եմ, փոքրիկ խմբակը գիտի»,-ասել է Ղազինյանը։

Ավելին՝ տեսանյութում։