Լրահոս
Հասարակական
18:04
03.11.25
417

Փոքրիկ Տիգրանի հրեշավոր սպանության մանրամասները. հայրը տեղից տեղ է տեղափոխել երեխայի մարմինը

Ծափաթաղի դաշտամիջյան հատվածում մահացած հայտնաբերված 3 տարեկան տղային խեղդամահ է արել հայրը: Սկանդալային վարկածի մասին այսօր խորհրդարանում հայտնել է ներքին գործերի նախարարը: Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել է կասկածյալի ձերբակալության մասին: Ծափաթաղում աշխատող «Հայլուր»-ի թղթակիցներին գյուղացիները պատմել են, որ փոքրիկի ընտանիքը առողջական լուրջ խնդիրներ ունի: