-
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանից ուղարկվող նավթամթերքն ու գազը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում. Իլհամ Ալիև
16:1021.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի հետ կապված միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
15:4621.07.26 -
Իրավական
Դատախազը դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:0521.07.26 -
Իրավական
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համար
15:0021.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
14:4821.07.26 -
Հասարակական
Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
14:3021.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը. Քենան Գուրբանով
14:1721.07.26 -
Միջազգային
Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ
14:0821.07.26 -
Միջազգային
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով
14:0221.07.26 -
Հասարակական
Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. Ոսկան Սարգսյան
13:4521.07.26 -
Միջազգային
Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում ԱՄՆ բազայում երկու զինվորական է զոհվել․ WSJ
12:5521.07.26 -
Տարածաշրջան
Էրդողանի դեմ մահափորձ էին նախապատրաստում Անվար Սադաթի սպանության սցենարով․ ԶԼՄ
12:4321.07.26 -
Քաղաքական
Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան
12:2721.07.26 -
Միջազգային
Թրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYT
12:1921.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը
11:3021.07.26 -
Հասարակական
29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկեկլի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր
11:2321.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը
11:0121.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին
10:5421.07.26 -
Քաղաքական
«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ շարունակելու եմ կառուցել»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
10:2221.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»
10:0621.07.26 -
Մամուլի տեսություն
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
09:5621.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»
09:5221.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»
09:4521.07.26 -
Հասարակական
Վաղ առավոտից լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ. ձկնաբույծները բողոքում են
09:4221.07.26 -
Մամուլի տեսություն
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»
09:2521.07.26 -
Մամուլի տեսություն
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
09:2021.07.26 -
Մամուլի տեսություն
Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»
09:1521.07.26 -
Տնտեսական
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության․ Գևորգ Պապոյան
09:1021.07.26 -
Հասարակական
Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ
23:3820.07.26 -
Իրավական
Կասկածելի են համարում ՄԱԿ փորձագետները «Սրբազան պայքարի» դեմ հարուցված մեղադրանքները
23:0120.07.26 -
Իրավական
Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22:4520.07.26 -
Իրավական
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
22:3020.07.26 -
Հասարակական
Լարված դրություն՝ Ստեփանավանում. բնակիչների մեջ կռիվ է գցել ոսկու հանքը վերաբացելու հարցը
21:5620.07.26 -
Հասարակական
Անհնար է սենց ապրելը. Փաշինյանին մեկ շաբաթ են տալիս անհետ կորածների հարազատները
21:0720.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բունտ են անում լոլիկ աճեցնող գյուղացիները. տոննաներով բերքը փչանում է
20:3020.07.26 -
Հասարակական
Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը
20:1220.07.26 -
Հասարակական
Մահացու ջրեր. ջրահեղձության դեպքերը շատացել են, 21-ամյա տղայի մարմին են հանել գետից
19:3720.07.26 -
Հասարակական
Արյունոտ շաբաթ՝ Երևանում. կրակոցները տագնապի մեջ են պահում մարդկանց Էրեբունիից՝ Ստեփանավան
19:1620.07.26 -
Միջազգային
Մակրոնը շնորհավորել է Բըրնհեմին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
18:1520.07.26 -
Հասարակական
Ոսկետափի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. լոլիկի իրացման խնդիրներ են առաջացել
18:0820.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներին
18:0020.07.26 -
Միջազգային
Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը
17:3420.07.26 -
Միջազգային
Մոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվում
17:1520.07.26 -
Հասարակական
Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն Սարոյան
17:0020.07.26 -
Հասարակական
«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»
16:4720.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
16:3420.07.26 -
Քաղաքական
Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ Բադալյան
16:2120.07.26 -
Միջազգային
Զելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily Express
16:0820.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող
15:5020.07.26 -
Տարածաշրջան
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է լարվածության թուլացման վերաբերյալ միջազգային միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
14:5220.07.26 -
Միջազգային
Գերմանիան և Ֆրանսիան պահանջում են ԵՄ դիվանագիտական ծառայության արմատական բարեփոխումներ․ FT
14:4820.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը
14:1420.07.26 -
Հասարակական
30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ
14:0320.07.26 -
Միջազգային
ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին պարեկություն է իրականացնում Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ
13:5420.07.26 -
Հասարակական
Ո՞վ է Մուրացան փողոցում 30-ից ավելի կրակոցների գործով ձերբակալվածը․ ի՞նչ կապ ունի 15-ամյա տղան․ Armlur
13:4520.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը
13:3020.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ականը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը․ նա պատգամավորական մանդատ կվերցնի
13:1520.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով ՀՀ-ի հետ պաշտոնական նամակագրությունը․ փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը. Civilnet
13:0020.07.26 -
Հասարակական
Անհետ կորածների ծնողները պատրաստվում են գնալ Հակարի կամուրջ․ նրանք ժամանակ են տվել իշխանություններին
12:4620.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Հարձակում՝ Մոսկվայի վրա. Ուկրաինան հարյուրավոր դրոններ է գործի դրել
12:3020.07.26 -
Միջազգային
Ռուբիոն հայտարարել է Ֆիլիպիններում Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:1520.07.26 -
Առողջապահական
Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ․ «Sputnik Արմենիա»
11:3520.07.26 -
Իրավական
Զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն․ ՊԵԿ
11:2320.07.26 -
Միջազգային
Չնայած լարվածությանը՝ Սպիտակ տանը շարունակում են նախապատրաստվել Չինաստանի նախագահի այցին
10:4620.07.26 -
Հասարակական
Ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին
09:3520.07.26
«Պոլոնեզից» մինչև «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտրի մասին․ Հետք
«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր:
Այս տարվա հունիսին գրել էինք Բելառուսի կողմից Ադրբեջանին մատակարարված ռազմական նշանակության մի շարք ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, հրապարակել էինք բելառուսական ձեռնարկությունների` 2017-2023 թթ. որոշ պաշտոնական նամակներ՝ ուղղված միմյանց և ադրբեջանական կողմին:
Նամակներում արձանագրված պայմանավորվածություններն ու դրանց կյանքի կոչումը ցույց են տալիս, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը վերջին տարիներին ինչպես է ինտենսիվորեն ռազմական արտադրանք ու ծառայություններ վաճառում Ադրբեջանին, որի գլխավոր թիրախը եղել ու մնում է Հայաստանը, նախկինում՝ նաև Արցախը:
Ինչպես նախորդ հոդվածում, այս անգամ էլ նամակներին կանդրադառնանք ըստ ժամանակագրության:
44-օրյա պատերազմից առաջ բելառուսները կարգի էին բերում Ադրբեջանի «Պոլոնեզները»
2020 թ. օգոստոսի 26-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծումից ընդամենը 1 ամիս առաջ, բելառուսական «Վոլատավտո» ԲԲԸ-ի (ОАО «Волатавто») գլխավոր ինժեներ Դմիտրի Բարազնովը նամակ է գրել «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարան» հանրապետական արտադրական միացյալ ձեռնարկության (РПУП «Завод точной электромеханики») տնօրեն Յուրի Չյորնիին՝ հայտնելով, որ «Վոլատավտո», «ՄԶԿՏ» և Britex ընկերությունների մասնագետները պատրաստ են մեկնել «1221» տարածաշրջան (նկատի ունի Ադրբեջանը)՝ ռեկլամացիոն աշխատանքներ կատարելու:
Հիմա հասկանանք, թե սա ինչ է նշանակում: Այսպես՝ «ՄԶԿՏ» գործարանը (Минский завод колёсных тягачей, МЗКТ) արտադրում է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի «ՄԶԿՏ-7930» շասսիները: «Պոլոնեզը» ռուսական «Սմերչի» բելառուսական այլընտրանքն է և 2018-ից ընդգրկված է Ադրբեջանի սպառազինության մեջ: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը ոչ միայն «Սմերչով», այլև «Պոլոնեզով»: «Վոլատավտոն» 1991-ին ստեղծվել է որպես «ՄԶԿՏ»-ի դուստր ձեռնարկություն, սակայն 2009-ից առանձին բաժնետիրական ընկերություն է: Այն ևս «Պոլոնեզ» համակարգի արտադրման մասնակից է: Britex Industrie-Technik-ը գերմանական մեքենաշինական ընկերություն է, որը մասնագիտացած է, մասնավորապես, ամբարձիչ տեխնիկայի սեգմենտում և ներկայացուցչություն ունի Բելառուսում: «Պոլոնեզի» մշակմանն ու արտադրությանը մասնակցում է նաև վերոնշյալ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը: Իսկ ռեկլամացիոն աշխատանքներն այն աշխատանքներն են, որոնք կատարվում են գնորդի/պատվիրատուի բողոքի/պահանջի հիման վրա: Այսինքն՝ ադրբեջանական կողմը «Պոլոնեզի» վերաբերյալ ինչ-ինչ խնդիրներ է արձանագրել, և բելառուսները մասնագետներ են ուղարկել այնտեղ՝ դրանք շտկելու համար:
«Պոլոնեզ» ՀԿՌ համակարգերը՝ Ադրբեջանում
Նկատենք, որ ռուսական և բելառուսական զորքերի գործունեությանը հետևող «Բելառուսական Գայուն» նախագիծը X սոցցանցի իր էջում այս տարվա հունիսին ևս մի քանի գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել, որոնք վերաբերում են 2020 թ. Ադրբեջանում «Պոլոնեզների» վերանորոգման դրվագին: Այդ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2020-ի փետրվարին Ադրբեջանի ՊՆ-ն բելառուսական կողմին ներկայացրել է «Պոլոնեզ» համակարգերում ի հայտ եկած որոշ դեֆեկտներ: Դրանք հայտնաբերվել էին, մասնավորապես, տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի ամբարձիչի վրա: Հավանական խափանումներից զերծ մնալու համար կանխարգելիչ աշխատանքներ էին նախատեսվել նաև 6 հատ «ՄԶԿՏ-7930» շասսիների վրա: Այս ամենի համար էլ կազմակերպվել է բելառուսական ընկերությունների մասնագետների այցը Ադրբեջան, ինչին անդրադարձանք վերևում: Այցը նախանշվել էր 2020-ի օգոստոսի առաջին կեսին: Տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի դեֆեկտների շտկման մասին ակտը ստորագրվել է սեպտեմբերի 15-ին Բաքվում:
Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ, եթե ոչ նաև ընթացքում, Բելառուսի մասնագետները կարգի են բերել Ադրբեջանի «Պոլոնեզները»: Ընդ որում՝ փաստաթղթերում նշվում է «Պոլոնեզ-ՄԱ» համակարգի մասին, որը, ենթադրաբար, մոդեռնիզացված «Պոլոնեզ-Մ»-ի՝ Ադրբեջանի համար նախատեսված տարբերակն է: «Պոլոնեզ-Մ»-ի կրակի առավելագույն հեռավորությունը 300 կմ է:
Բելառուս մասնագետները պարբերաբար գործուղվում են Ադրբեջան
Մեր տրամադրության տակ են հայտնվել նաև Բելառուսի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների 2021 թ. նամակներ, որոնց առանցքում կրկին «Պոլոնեզ» համակարգերն են:
«Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առևտրային միացյալ ձեռնարկության (ГВТУП «Белспецвнештехника») գլխավոր տնօրենի պաշտոնակատար Իգոր Վելենտեյը 2021-ի մայիսին նամակ է գրել «Վոլատավտո» ԲԲԸ-ի տնօրեն Յուրի Չյորնիին: «Բելսպեցվնեշտեխնիկան» զբաղվում է գիտական, արտադրական և արտաքին առևտրային գործունեությամբ (այդ թվում՝ միջնորդական), որոնք վերաբերում են ռազմական և երկակի նշանակության ապրանքներին, գաղտնագրող միջոցներին, ինֆորմացիայի գաղտնի ստացման միջոցներին և այլ արտադրանքի: Այսինքն՝ սա, ի թիվս տարբեր տեսակի գործունեության, զբաղվում է բելառուսական սպառազինության վաճառքով:
Եվ ահա Վելենտեյը, նկատի ունենալով Ադրբեջանին, հայտնել է, որ օտարերկրյա պատվիրատուն դժգոհում է «Պոլոնեզ» համակարգի «Վ-300ՏԶՄ» տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի հեռակառավարման վահանակի վերանորոգման երկար ժամկետներից (այդ պահին վահանակը վերանորոգման մեջ էր 6 ամսից ավելի): Բացի դրանից՝ պարզվել է, որ տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի վրա հայտնաբերված դեֆեկտը շտկելուց հետո, ինչի մասին ակտը ստորագրվել էր 2020-ի սեպտեմբերի 15-ին, ամբարձիչի պահեստամասերի լրակազմը չի համալրվել նոր դետալներով: Վելենտեյը Չյորնիին խնդրել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որոնք բխում են 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի հետ կնքված պայմանագրից: Խոսքն, ըստ էության, «Պոլոնեզների» ձեռքբերման և սպասարկման համաձայնագրի մասին է:
2021-ի օգոստոսյան նամակագրությունից էլ տեղեկանում ենք, որ «Պոլոնեզների» 12 շասսիների («ՄԶԿՏ-7930») և շարժիչների պարբերական տեխսպասարկման նպատակով Ադրբեջան պետք է գործուղվեին «ՄԶԿՏ» ձեռնարկության մասնագետները՝ 10 հոգի (ներառյալ ռեզերվային կազմը):
Սակայն բելառուս մասնագետները Ադրբեջան են մեկնել ոչ միայն «Պոլոնեզների» վերանորոգման համար: «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի 2021 թ. սեպտեմբերյան մի հրամանից տեղեկանում ենք, որ 23 օրով (սեպտեմբեր-հոկտեմբեր) Բաքու պետք է գործուղվեր այս ընկերության հատուկ տեխնիկայի և ՀՕՊ զորքերի սպառազինության ու տեխնիկայի վարչության հատուկ տեխնիկայի բաժնի առաջատար մասնագետը: Վերջինիս գործուղման վայրը, ըստ հրամանի, եղել է Concept Project LP ընկերությունը:
Խոսքն, ըստ ամենայնի, Շոտլանդիայի Գլազգո քաղաքում գրանցված կազմակերպության մասին է, որն ադրբեջանական արմատներ ունի: Բրիտանական ռեգիստրում սրա գործունեության տեսակը նշված է միջազգային առևտուր և ներդրումներ, բայց բելառուսական փաստաթուղթը հուշում է, որ այն կապ ունի ռազմական ոլորտի հետ: 2017-2019 թթ. Concept Project-ի գլխավոր բաժնետերը եղել է վրացի Ալեքսանդր Դարասելիան, 2019-2023 թթ.՝ ադրբեջանցի Անատոլի Ախանովը, իսկ 2023-ից՝ Լեյլա Ախանովան: Concept Project-ը 2016-2022 թթ. վերահսկիչ բաժնեմաս է ունեցել ադրբեջանական արմատներ ունեցող բրիտանական մեկ այլ ընկերությունում՝ Azairtechservice LLP-ում (հիմնադրվել էր 2013-ին, սակայն 2024-ի հուլիսին լուծարվել է):
Բելառուսն Ադրբեջանին առաջարկում է GPS-ի և նմանատիպ համակարգերի աշխատանքը խափանող սարքեր
Նախորդ հոդվածում գրել էինք Բելառուսից Ադրբեջան մատակարարվող «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական կայանների մասին, որոնք ադրբեջանական բանակի շարքերն սկսել են համալրել 2018-ից: Սրանց նախագծողն ու արտադրողը բելառուսական «ԿԲ Ռադար» ԲԲԸ-ն է (ОАО «КБ Радар»):
Այս ընկերության տնօրեն Իգոր Սադովսկին շուրջ 6 ամիս առաջ՝ 2024 թ. ապրիլի 1-ին, նամակ է գրել «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկության գլխավոր տնօրեն Իգոր Վելենտեյին՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ համագործակցությանը:
Նամակից տեղեկանում ենք, որ 2016-2017 թթ. Ադրբեջան են առաքվել «Օպտիմա-3.2» համակարգեր, որոնք նախատեսված են գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (GNSS, Global Navigation Satellite System) ազդանշանները ճնշելու համար: Եթե GNSS հապավումն առաջին հայացքից անծանոթ է թվում ընթերցողներից շատերին, ապա բավական է ասել, որ դրա մշակումներից կամ տարբերակներից է աշխարհում մեծ տարածում գտած ամերիկյան GPS-ը: Վերջինս, սակայն, իր տեսակի մեջ միակը չէ: Այդպիսի նավիգացիոն արբանյակային համակարգեր են նաև ռուսական ГЛОНАСС-ն ու եվրոպական Galileo-ն: Սադովսկին իր նամակում նշել է, որ նախկինում Ադրբեջանին մատակարարված «Օպտիմա-3.2»-ները կիրառելի են եղել GPS-ի և ГЛОНАСС-ի ազդանշանների ընդունիչների դեմ պայքարում, իսկ ժամանակակից տարբերակը ճնշում է նաև Galileo-ի ու չինական BeiDou-ի ազդանշանները:
Այսինքն՝ բելառուսական համակարգն Ադրբեջանի կողմից կարող է կիրառվել Հայաստանի քաղաքացիական ու ռազմական այնպիսի ենթակառուցվածքների դեմ, որոնք կիրառում են GPS-ի և նմանատիպ համակարգերի ազդանշանները: Մասնավորապես՝ «Օպտիմա-3.2»-ն ունակ է թիրախավորել ամերիկյան GPS-ի կողմից կիրառվող հաճախականությունների L1 տիրույթը (1563-1587 ՄՀց): L1-ը նավիգացիոն նպատակներով օգտագործվող ամենակարևոր տիրույթն է: Այսօր աշխարհում տարածված ամենատարբեր հավելվածներ հիմնված են L1 տիրույթի հաճախականություններով փոխանցվող ազդանշանների վրա:
Ի. Սադովսկին Վելենտեյին ուղղված նամակում առաջարկել է ադրբեջանական կողմի հետ համագործակցության քայլերի որոշակի հաջորդականություն: Նախ՝ Ադրբեջանը պետք է որոշեր, թե իր որ ձեռնարկությունն է ներգրավվելու համատեղ նախագծի աշխատանքներին: Վերջինիս հետ «ԿԲ Ռադար»-ը պետք է համատեղ աշխատանքների ծրագրի մշակեր՝ ելնելով ադրբեջանական գործընկերոջ կարողություններից, հետո կնքվելու էր «Օպտիմա-3.2» առաջին համակարգի փոխանցման պայմանագիրը, և իրականացվելու էր պատվիրատուի մասնագետների ուսուցում: Այնուհետ Ադրբեջան էր առաքվելու մեկ հատ «Օպտիմա-3.2», որի արտադրության փուլում նախատեսվում էր ադրբեջանցիների ճանաչողական այց «ԿԲ Ռադար»-ի արտադրական օբյեկտներ: Ադրբեջանական կողմի հետ համատեղ արտադրության աշխատանքները համաձայնեցնելուց հետո բելառուսական կողմը մատակարարելու էր իր պատրաստած մոդուլները, իսկ հետո աջակցելու էր դրանց և Ադրբեջանում պատրաստված բաղադրիչների մոնտաժային աշխատանքներին, ինչպես նաև իրականացնելու էր «Օպտիմա-3.2»-ի շահագործման ուսուցում վերջնական օգտագործողի (ադրբեջանական այն կազմակերպության/հիմնարկի, որը կիրառելու է այս համակարգը) մասնագետների համար:
1 հատ «Օպտիմա-3.2» համակարգը, որը ներառում է ռադիոխանգարումների 9 հաղորդիչ և ավտոմատացված կառավարման համակարգ, «ԿԲ Ռադար» ընկերությունը գնահատել է 750 հազ. դոլար: Այս գնի մեջ են մտնում նաև Բելառուսի տարածքում 10 հոգու համար 10 օրով տեխնիկական ուսուցումը հավաքման և բաղադրիչների գործունակության ստուգման վերաբերյալ, ինչպես նաև շահագործման ուսուցումը 10 հոգու համար 5 օրով: Շահագործման ուսուցում նախատեսված է նաև Ադրբեջանի տարածքում համակարգի վերջնական հանձնում-ընդունում կատարելիս: Գինը ներառում է նաև 1 տարվա երաշխիքային սպասարկումը, պահեստամասերը, շահագործման փաստաթղթերը:
Նամակում առաջին «Օպտիմա-3.2» համակարգի առաքման ժամկետը նշվում է 11 ամիս՝ սկսած այն պահից, երբ ադրբեջանական կողմը «ԿԲ Ռադար»-ին կփոխանցի գնի 50 %-ի չափով կանխավճարը: Բելառուսական ձեռնարկության այս տեխնիկական-կոմերցիոն առաջարկը ուժի մեջ էր մինչև 2024 թ. հուլիսի 1-ը: Ադրբեջանցիների արձագանքը հայտնի չէ:
Վերը ներկայացված նամակները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ում թղթի վրա Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը թե՛ 2020 թ. պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո, այդ թվում՝ ներկա պահին, շարունակում է ռազմական առևտուրն Ադրբեջանի հետ, որի իշխող ռեժիմի ռազմաշունչ, ագրեսիվ ու հակահայ հռետորաբանությունը հատկապես Իլհամ Ալիևի նախագահության տարիներին երբեք չի թուլացել ու այսօր էլ շարունակվում է: Սա հիմք է տալիս ասելու, որ պաշտոնական Բաքվի կողմից (իր մեծ ու փոքր արտաքին քաղաքական հենարանների աջակցությամբ) Հայաստանի դեմ նոր ռազմական էսկալացիայի ռիսկը մնում է բավականին բարձր:
-
00:06
22.07.26
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
Կարդալ ավելին
-
23:56
21.07.26
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
Կարդալ ավելին
-
22:25
21.07.26
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
Կարդալ ավելին
-
21:45
21.07.26
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
Կարդալ ավելին