Լրահոս
17:30
15.04.23
363

ՊՆ խոսնակը՝ Սոթքի հանքավայրի ուղղությամբ կրակոցների մասին

Img default alt hy

Ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Ապրիլի 15-ի առավոտյան կրակոցները վերսկսել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն հանքավայրի աշխատանքը մնում է դադարեցված»,- նշել է նա:

«Արմենպրես»-ը պաշտոնական տեղեկություն ստանալու նպատակով կապ է հաստատել նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ:

«Հակառակորդի կողմից հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- ընդգծել է խոսնակը: