Լրահոս
Քաղաքական
12:10
16.01.23
97

ՊՆ-ն հույժ գաղտնի է պահում ԶՈՒ ողջ անձնակազմին տրված պարգևավճարների չափի մասին տեղեկությունը

Img default alt hy

2022թ.-ի մայիսին և դեկտեմբերին Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտոնային դրույքաչափի 50 %-ի և 100 %-ի չափով պարգևավճար էր ստացել։

«Tert.am»-ը հարցում էր ուղարկել ՊՆ՝ տեղեկանալու, թե որքա՞ն էր կազմել ստացած պարգևավճարների ընդհանուր չափը։

Մեր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից տեղեկացրել են, որ տեղեկությունը համարվում է հույժ գաղտնի՝ հղում անելով օրենքի համապատասխան կետերին։