Լրահոս
Սպորտ
13:40
04.01.23
107

Պիկեն ցանկանում է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան

Img default alt hy

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն կարող է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան: Իսպանացին ցանկանում է հանդես գալ «Անդորա» ակումբում, որի սեփականատերն է հանդիսանում: Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Relevo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Պիկեի՝ կարիերան վերսկսելու որոշմանը կարող է խոչընդոտել միայն Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի ֆինանսական կանոնները: Նշենք՝ այս պահին ակումբը երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Հիշեցնենք՝ 2022 թվականի աշնանը 35-ամյա Պիկեն հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին՝ վերջին խաղն անցկացնելով «Օսասունայի» դեմ Լա Լիգայում:

Պիկեն «Բարսելոնայի» սան է, որի կազմում հանդես է եկել 2004 թվականից, իսկ հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», ապա վարձավճարով հանդես եկել «Սարագոսայում»: Նա 2008 թվականին վերադարձել է «Բարսելոնա»՝ կատալոնական ակումբի հետ ընդհանուր առմամբ նվաճելով 28 տիտղոս: