Լրահոս
Հասարակական
20:11
31.10.25
285

Պիղծ «ծեսեր» և հաղորդում հանցագործության մասին. Մայր Աթոռը իրավապահներին է սպասում Հովհաննավանքում

Հովհաննավանք ապօրինի ներխուժմանը պետք է ժամ առաջ վերջ տրվի, պահանջում է Մայր Աթոռը ու նորից հույս հայտնում, որ իրավապահ համակարգը, ի վերջո, կմիջամտի վանական համալիրում կարգալույծ քահանայի ապօրինի գործունեությանը: Նախկին քահանայի և նրա քաղաքական հովանավոր Փաշինյանի դեմ այսօր նոր հաղորդում են դատախազություն ներկայացրել իրավապաշտպանները: Սակայն, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, օրվա քաղաքական իշխանության քարոզչամեքենայի վերածված դատախազությունը դժվար թե ընթացք տա այդ հաղորդմանը: Մանավանդ, որ Փաշինյանն՝ ինքը, շարունակում է պղծության համար մեղադրել հայոց հոգևոր առաջնորդին: