Լրահոս
Հասարակական
17:42
19.02.22
247

Փետրվարի 25-ին դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել

Img default alt hy

Փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։ Այս մասին Բարձրագույն դատական խորհուրդն է հայտարարություն տարածել։ 

«Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 04-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում»։