Լրահոս
Քաղաքական
23:00
23.05.23
152

«Պետք է պայքարել, ոչ թե պայքար ձևացնել». նախագահները վիրավորական են համարում իրենց ուղղված պահանջը

Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները արձագանքել են Արցախի խորհրդարանի՝ երկուշաբթի ուշ երեկոյան ընդունած հայտարարությանը, որով հայկական երկրորդ հանրապետության օրենսդիրը կոչ էր անում  Հայաստանի  և Արցախի նախկին ու գործող նախագահներին՝ դատապարտել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունները՝ պնդելով, թե այլապես նրանց լռությունը կդիտարկվի որպես Հայաստանի վարչապետի հետ համաձայնության նշան:

Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները  վիրավորական են համարում: Քոչարյանը մեղադրում է Արցախի  քաղաքական մեծամասնությանը Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտման համար: