Լրահոս
Քաղաքական
12:13
03.08.25
792

Պետությունները պատրաստվում են պատերազմի, միայն Հայաստանում են խոսում «խաղաղության» մասին ու ժողովրդին պատրաստում ինքնասպանության. Արա Պողոսյան

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Այս պահի դրությամբ առնվազն երկու պետություն` Իրանը և Ալժիրը օրենսդրական մակարդակով իրենց երկրները պատրաստում են պատերազմական իրավիճակների։ Ընդ որում հնարավորինս կարգավորում են կառավարման և մոբիլիզացիոն համակարգը։

Ռուսաստանը, Ուկրաինան և Իսրայելը պատերազմի մեջ են։

Հնդկաստանն ու Պակիստանը ոչ պատերազմ ոչ խաղաղություն վիճակում են։

Թուրքիան և Ադրբեջանը ամեն օր պատրաստվում են պատերազմի, հզորացնելով իրենց ռազմական կարողությունները։

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները գրեթե միշտ միջնորդավորված պատերազմների մեջ են։

Եւ միայն Հայաստանում են խոսում «խաղաղության» մասին ու ժողովրդին պատրաստում ինքնասպանության, եթե Աստված չանի, պատերազմի ուրվականը նաեւ մեր երկիր հասնի…»։