Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:14
29.09.20
66

Պետդուման Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն ընդունեց

Img default alt hy

Sputnik. Ռուսաստանի Պետդուման այսօրվա լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն է ընդունել, որում խորհրդարանականները կողմերին կոչ են անում վերսկսել բանակցությունները։ 

 

«Պետական դուման հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը, տարածաշրջանում դիմակայության սրացում թույլ չտալ։ Իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում»,- ասված Է հայտարարության մեջ:

Պատգամավորներն իրենց հայտարարության մեջ նաև լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, նրանք վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը:

Այս հայտարարությունն ուղղվելու է ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին: