Լրահոս
Միջազգային
16:45
29.10.24
105

Պետական դավաճանության մեղադրանքով IT մասնագետն ազատազրկվել է Ռուսաստանում

Պետական դավաճանության մեղադրանքով՝ IT մասնագետի է ազատազրկման դատապարտել Մոսկվայի դատարանը: Ֆիրուզ Դադոբոևը 13 ու կես տարի կանցկացնի ճաղերի հետևում:  

Ըստ մեղադրանքի՝ նա պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է ձեռք բերել և պատրաստվել դրանք փոխանցել ամերիկյան հետախուզությանը: IT մասնագետը պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում և 300 հազար ռուբլի տուգանք է վճարելու: