Լրահոս
Հասարակական
11:00
23.08.22
278

«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողների համար ԱԻՆ-ը որոշում է կայացրել

Img default alt hy

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս, փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։

Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։