Լրահոս
Միջազգային
14:48
11.04.23
92

Պենտագոնից փաստաթղթերի անհետացման հարցում արդարացում չեն գտնում Սպիտակ տանը

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը ամեն ինչ անում է, որ Պենտագոնից անհետացած փաստաթղթերը չխաթարեն երկրի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին: «Որևէ արդարացում չկա, որ այդ փաստաթղթերը ինչ-որ մեկի թեթև ձեռքով դարձան հանրային սեփականություն, այդ փաստաթղթերը պետք է պաշտպանվեին»,- ասել է Քիրբին: