Լրահոս
Իրավական
15:32
16.04.21
128

ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ

Պետական եկամուտների կոմիտեն, վերլուծական կարողությունների կատարելագործման շնորհիվ ավելի արդյունավետ է դարձրել չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Մինչ հսկողական աշխատանքներ սկսելը հարկային մարմինը նախ համապարփակ ուսումնասիրություններ է կատարում, գնահատում ռիսկերը, ապա ծանուցում տնտեսվարողին: Արդյունքում ստուգումները դառնում են առավել հասցեական: ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանի խոսքով՝ էլեկտրոնային հսկողություն է իրականացվում վերլուծական բաժիններում և մոնիտորինգի կենտրոնում` ՀԴՄ-ով, հաշվարկային փաստաթղթերով գործարքների, իրացման շրջանառության, այդ թվում՝ վաճառվող ապրանքների (արտադրանքի) գների թերհայտարարագրման, եկամտային հարկի ու աշխատողների ձևակերպման մասով։