Լրահոս
Միջազգային
21:15
22.02.22
202

Պայթյուններ, զոհեր ու հրավառություն. Դոնբասում կռիվ է ու տոն

Դոնեցկը ամբողջ գիշեր հրավառությամբ ու ռուսական եռագույնով տոնել է Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու՝ Պուտինի որոշումը: Կեսգիշերին մոտ մեկ ստորագրությամբ լրացուցիչ մոտ 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք, 4 միլիոն բնակչություն և հսկայական ռեսուրսներ մոտեցրեց իր պետությանը Վլադիմիր Պուտինը:

Սա նշանակում է, որ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ հակառակը: Դեռ դժվարանում են գնահատել փորձագետները: Ռուսաստանի դաշնային խորհուրդը թույլատրել է նախագահ Պուտինին անհրաժեշտությա դեպքում զինուժ մտցնել Դոնբաս: Գիշերը հրավառություն անող Դոնեցկում ոչ միայն ուրախություն, այլև արկեր են պայթել: Լրատվամիջոցները հայտնում են զոհերի ու վիրավորների մասին: Տեղեկություն կա, որ 2018-ից հետո առաջին անգամ Ուկրաինան Դոնեցկին հարվածել է Գրադով: