Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:20
15.10.24
149

Պայթյունավտանգ խառնաշփոթ՝ հայ-ադրբեջանական փակուղում. պայմանագիրը՝ բազմաթիվ անհայտներով հավասարում

Պայթյունավտանգ խառնաշփոթ է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, որը, որոշ վերլուծաբանների կարծիքով, մտել է փակուղի: Այսօր հայտնի է դարձել, որ Մոսկվայում Փաշինյանն Ալիևին առաջարկել է հանդիպում ունենալ, համաձայնեցնել խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները և փաստաթուղթը ստորագրել՝  մինչև Բաքվում կայանալիք  COP-29-ը:  

Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահը՝  շեշտելով, որ չգիտի, թե Փաշինյանին ի՞նչ է պատասխանել Ալիևը: