Լրահոս
Հասարակական
14:49
29.10.24
345

Պայթյուն՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հարազատին պատկանող գազալցակայանում

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում՝ շրջանաձև խաչմերուկում գործող գազալցակայանում, ավտոմեքենա է պայթել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ըստ նախնական տեղեկությունների՝պայթել է դեռևս անհայտ հանգամանքներում պայթել է գազալցակայանում եղած «Opel» մակնիշի ավտոմեքենան և նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խնամուն՝ Կոտայքի ճանշինի ղեկավարին:

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են «Opel»-ի և գազալցակայանի սեփականատերերի ինքնությունը: