Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:00
08.08.25
389

Պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար․ Թրամփ

Img default alt hy

Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,- գրել է նա։

Հանդիպման օրակարգը՝ Երևանի ժամանակով.

- 22:30 – Թրամփ-Փաշինյան հանդիպում

- 23:20 – Թրամփ-Ալիև հանդիպում

- 00:00 – Եռակողմ հանդիպում