Լրահոս
Հասարակական
11:34
04.02.26
1 118

Պատգամավորի եղբայրը պահանջում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները

Img default alt hy

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբայրը՝ Սեթ Պողոսյանը, պահանջում է հիվանդանոցներից հեռացնել աղոթատեղիներն ու մատուռները, որովհետև, նրա պնդմամբ, դա վիրավորում է բժիշկներին: Նա գրել է.

«Հաջորդը պետք է հիվանդանոցներից և բուժհաստատություններից հանվեն մատուռներն ու աղոթատեղիները:
Հիվանդը գնում է հիվանդանոց բացառապես բժշկի հույսով, բուժվելու համար, հակառակ դեպքում թող գնան եկեղեցի: 
Այս երեվույթը նսեմացնում է բժշկի աշխատանքը եվ մասնագիտական կարողությունները:
Հ.Գ էտ նույն ա, որ ՀԷՑ-ում աղոթատեղի բացենք, որ մարդիկ չհոսանքահարվեն՝ երկրորդ պլան մղելով անվտանգության կանոնները և դրանց խիստ պահպանումը»:

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները հայտարարում են, որ պայքարում են ոչ թե եկեղեցու, այլ կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ: