«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որի՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ կասկածներ կան։
Մեզ ասացին, որ պատերազմին մասնակցած որոշ սյունեցիներ, որոնք ներկայացված են եղել պարգեւի, հրաժարվել են գալ եւ Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ՝ դրանով իրենց վերաբերմունքն արտահայտելով «Արցախը հանձնած» իշխանություններին։
Մեր տեղեկությունը հաստատեցին Սյունիքից, այդ թվում՝ մեդալից հրաժարված անձանցից մեկը՝ խնդրելով անունը չհրապարակել։ Ասաց, որ իր պես մի քանի հոգի էլ կան, որ հրաժարվել են մեդալներից՝ չեն ներկայացել հանդիպմանը»։