Լրահոս
Աշխարհ
16:28
29.10.25
185

Պատանդների կեղծ մարմիններ հանձնելու համար է մեղադրում ՀԱՄԱՍ-ին Իսրայելը. ռումբեր են պայթում Գազայում

Գազայի երկնքում խաղաղությունը 19 օր է տևել: Իսրայելը գիշերը հրթիռակոծել է Գազայի հատվածի քաղաքացիական ենթակառուցվածքները, գրեթե 100 մարդ է զոհվել, այդ թվում՝ 24 երեխա: Արդեն այսօր Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, թե պաղեստինցի արմատականների տասնյակ թիրախների հարվածելուց հետո վերադարձել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի պահպանմանը։