Լրահոս
Իրավական
23:00
01.02.25
468

Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ․ փաստաբան

Img default alt hy

Ամոթի զգացումը սահմաններ չունի։ Այսպես է արձագանքել փաստաբան Աբգար Պողոսյանը ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը, ըստ որի  Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։

«Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։ Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։ Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։ Հիշում եք չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»,-նշել է փաստաբանը։

Նշենք, որ ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է։