Լրահոս
Սպորտ
14:00
27.03.23
196

Պաշտոնական․ Կոնտեն լքեց «Տոտենհեմը»

Img default alt hy

Լոնդոնի «Տոտենհեմը» հայտարարել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պաշտոնանկության մասին։

«Քրիստիան Ստելինին կգլխավորի թիմը՝ որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ Ռայան Մեյսոնը կաշխատի որպես գլխավոր մարզչի օգնական:

Մենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցինք Անտոնիոյի՝ ակումբում առաջին մրցաշրջանում: Մենք շնորհակալություն ենք հայտնում Անտոնիոյին իր ներդրման համար և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- ասված է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ: