Լրահոս
Քաղաքական
17:05
12.10.24
306

Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացել է ՀՀ սահմանապահների աշխատանքին

Img default alt hy

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացել է ՀՀ սահմանապահների աշխատանքին: 

Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ 

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում»:

Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները հուլիսի 31-ից «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները փոխանցել էին հայկական կողմին: «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու մասին պայմանավորվածությունը ձեռք էին բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։