Լրահոս
Քաղաքական
21:32
19.11.22
164

Փաշինյանը Թունիսում խոսել է Ադրբեջանի ագրեսիվ վարքի ու Հայաստանի խաղաղասիրության մասին

«Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ»,- Թունիսում՝ Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում դիմել է միջազգային հանրությանը, ասել, որ ակնկալում է արդար գնահատական Հայաստանում տիրող իրավիճակին և սպասում է, որ միջազգային հանրությունը նպաստելու է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին: