Լրահոս
Հասարակական
22:45
21.09.24
310

Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը:

Հնարավոր է սա 11 մարդ, երեխա, ամբոխ and տեքստ նկարն է

Ցուցահանդեսը բացվել է ի նշանավորումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Մշակութային բացառիկ իրադարձությամբ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը: Ցուցանմուշները Հայաստան են տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով: Դրանք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից առանձնացված ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշների հետ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։

Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն է

Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։ Ցուցադրությունը սեպտեմբերի 21-ին բաց կլինի մինչև կեսգիշեր։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Այնուհետև Հանրապետության հրապարակում 20:00-ին նախ հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել համերգային հատուկ ծրագիր:

Հնարավոր է սա 17 մարդ and ամբոխ նկարն է

Հնարավոր է սա 11 people նկարն է

Հնարավոր է սա 11 մարդ and ջութակ նկարն է

Հնարավոր է սա 9 մարդ and երեխա նկարն է

Հնարավոր է սա 6 people նկարն է

Հնարավոր է սա 9 մարդ and հարսանիք նկարն է

Հնարավոր է սա 7 մարդ and ամբիոն նկարն է

Հնարավոր է սա 4 մարդ, ամբոխ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 8 մարդ, Բրանդերբուրգյան դարպասներ, հարսանիք, ամբոխ and տեքստ նկարն է