Լրահոս
Քաղաքական
18:00
25.09.24
193

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Հավատացած եմ, որ այս կարևոր շրջափուլում Ձեր հմուտ ղեկավարումն ու առաջնորդությունը կնպաստեն Վրաստանի առավել հզորացմանը և զարգացմանը: Կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում:

Ցանկանում եմ ընդգծել օրերս Վրաստան կատարած այցելությանս ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Հավատացած եմ, որ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ է ունենալու մեր երկրների և եղբայրական ժողովուրդների համար»: