Լրահոս
Հայաստան
17:49
12.01.22
6 492

Փաշինյանը պաշտոն է տվել իրեն ծաղրողին

«Hraparak.am»-ը գրում է, որ այս ընտրությունները Արարատ լեռն ու Անին վերադարձնելու մասին չեն․

«Այս ընտրությունները կտուրներով մագլցելու, հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն: Այս ընտրությունները Երևանը բարեկարգ և զարգացած քաղաք սարքելու մասին են: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ փորձում են մրցել մարդիկ, որոնք նույնիսկ մի համատիրություն չեն ղեկավարել, նրանք միայն կարողանում են գեղեցիկ ճառեր ասել և հետաքրքիր շոուներ կազմակերպել:

Այս խոսքերով էր 4 տարի առաջ Երևանի քաղաքապետի ընտրություններում Տարոն Մարգարյանի կողքը կանգնած` Նիկոլ Փաշինյանին հեգնում ու քննադատում Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը, որն այսօր նույն այդ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

Փաշինյանի մոլեռանդ պաշտպան դարձած Գրիգոր Մինասյանը ընդամենը մի քանի տարի առաջ նախկինների կարկառուն ներկայացուցիչներից էր, Տարոն Մարգարյանի մոլեռանդ երկրպագուն և նրա աշխատանքները գովերգողը, նրա թիմի անդամը, որը քարոզարշավի ընթացքում ծաղրում էր տանիքներ մագլցելով քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին, նրան անուղղակի կերպով անվանում շոումեն կամ շոու անող, կոչ անում երևանցիներին իրենց ձայնը տալ Տարոն Մարգարյանին, ոչ թե «նույնիսկ մի համատիրություն չղեկավարած» մեկին:

Այսօր այդ «շոումենի» ձեռքից նախկինների պաշտպան Մինասյանը սիրով պաշտոն է ստանում` մոռանալով իր անցյալն ու անցյալում արած հայտարարությունները»։